Բաժիններ՝

Բրազիլիայում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի

Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 99-ի:

Հունվարի 30-ին այս մասին հայտնել է Մինաս Ժերայսի նահանգի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ փոխգնդապետ Ֆլավիու Գոդինյուն: «(Այս պահի դրությամբ) զոհվածների թիվը կազմում է 99, նրանցից 57-ի ինքնությունը պարզված է»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերում հեռարձակել է Globo հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր արտակարգ պատահարի 84 զոհերի մասին: Գոդինյուն հավելել է, որ եւս 259 մարդ նախկինի պես համարվում է անհայտ կորած: Այս պահին ողբերգության վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Սակայն քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ ողջ մնացածների գտնելու շանսերը գործնականում բացակայում են:

Ամբարտակի ճեղքումը տեղի է ունեցել հունվարի 25-ին: Հունվարի 27-ի դրությամբ զոհերի թիվը 34 էր: Ամբարտակը պահում էր մետաղագործական արդյունաբերության թափոններով ջուրը: Կառույցը պատկանում է Բրազիլիայի Vale հանքարդյունահանող ընկերությանը: Ամբարտակի ճեղքումից հետո կառավարությունը 1,3 միլիարդ դոլար է սառեցրել Vale-ի հաշիվներում, փողը կուղղորդեն տուժածների օգնությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031