Դիտարկում Փաշինյան-Բոլթոն և Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցների բովանդակության մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Փետրվարի ամսի 1-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ուստի ակցիայի մասնակիցների անունից նամակ փոխանցվեց դեսպանին՝ Գերմանիայի կանցլերին փոխանցելու համար։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախարարներին կոչ է արել ընտրություն անել հօգուտ այն կոստյումների, որոնք կարված են հանրապետությունում, այլ ոչ թե արտասահմանյան արտադրողների կողմից
«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Փինար Թրեմբլեյը բացահայտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ օրինականացնելու կանեփի (մարիխուանայի տեսակ) աճեցումը:
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին: Հոդվածի հեղինակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին բացված գինու ակումբները, Հայաստանի պատմությունն ու 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ անցկացնելով հետաքրքիր զուգահեռներ:
Համայնքների պալատի պատգամավոր Ֆիոնա Օնասանյան դարձել է գրեթե 30 տարվա ընթացքում առաջին գործող բրիտանացի խորհրդարանականը, որը դատապարտվել է բանտարկության, տեղեկացնում է BBC-ին:
Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել և հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում:
Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հետաքրքրված է տրանզիտային խողովակաշարի կառուցմամբ, այդ թվում՝ նաև Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։
Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են:
«Եկեք կոնկրետ ասենք՝ այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր Հայաստանում օրինականության, ժողովրդավարության և թափանցիկության համար, մեր պետական կառավարման համակարգը թափանցիկ է առավել, քան երբևէ»։
ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն է արձանագրել Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Միջազգային Գործերի Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի եւ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչներին:
Անգլիայի հյուսիս-արեւմուտքում տեղացած առատ ձյունը ընդհատումներ է առաջացրել Մանչեսթրի եւ Լիվերպուլի օդանավակայանների աշխատանքում:
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը գործադիրը, հավանաբար, Ազգային ժողով կներկայացնի փետրվար ամսին: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական նախագահն է:
ԼՂ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը փոխառելու մասին մեղադրանքների վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ իր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որ նախկինում ոչ մի կառավարություն չի վարել և որևէ զուգահեռ և ընհանրություն գտնելու փորձերը նախկինում վարված որևէ քաղաքական ուղեգծի հետ կատարյալ մոլորություն է։
«Թե ինչո՞ւ է պարգևավճարներն այսպես լայն քննարկման առարկա դարձել, դա հարցի մյուս կողմն է, բայց ի՞նչ է բովանդակությունը։ Մոտավորապես՝ 20 տարի, դեռևս 1998 թ.-ից սկսած, Ֆինանսների նախարարության սկզբից, հետո Ֆինանսների նախարարության աշխատակազմի համար պարգևատրման տող է նախատեսված եղել օրենքով։ Մի անգամ դուք, առիթ եղե՞լ է, որ նայեք էդ տողին, թե՞ ոչ։ Ոչ մեկը չի նայել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ մեկնաբանելով նախարարությունում միլիոնավոր պարգևավճարների հարցը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն (նստավայրը՝ ք. Մոսկվա):
«Մինսկի խմբի բանակցությունները վերակենդանանում են, և այս առումով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Նվազել է սահմանային լարվածությունը, Ադրբեջանի կողմից հայտարարությունները կարծես թե խաղաղության նախապատրաստվելու հայտարարություններ են։ Տեսնում եմ, որ նախապատրաստում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Դժվարանում եմ ասել, թե այդ հանդիպումներն ինչ հաջողություններ կունենան, բայց փաստ է, որ Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում են նախապատրաստում»:
«Այդ տեսակ վայ-ղեկավարներին ուղղակի առաջարկում եմ քարտուղարներին պետական մրցանակի տանել ու ներկայացնել: Հերոսություն է արդեն դարձել ժամանակին աշխատանքի գնալն ու նվիրվելը»:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ 12 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրի հյուսիս – արեւմուտքում տեղատարափ անձրեւներից:
«Պարգևավճարներ միշտ էլ եղել են, այնպես չի, որ չեն եղել։ Ես, օրինակ, վերցնում եմ կոնկրետ մարզպետարանները, այն ժամանակ էլի տվել են պարգևավճարներ։ Այստեղ չափի հարցն էր, տվել են աշխատավարձի չափով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան:
Իրանի հետ ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Եվրոպայի երկրների առեւտրական հարաբերությունների պահպանման համար ֆինանսական գործարքավարությունների մեխանիզմը կստեղծվի արդեն մինչեւ հունվարի 31-ը կամ փետրվարի 1-ը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալու: Պատճառը մարտի 30-ին Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Յըլդըրըմի թեկնածության առաջադրումն է:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, նկատեց, թե այնպես է ստացվում, որ այն մարդը, որ եկավ ու Հայաստանի տնտեսությունը փլատակներից հանեց՝ ձերբակալված է, իսկ այն մարդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկիրն այդ վիճակին էր հասցրել, նրա նկատմամբ ոչինչ տեղի չի ունեցել։
Գրիպի համաճարակն ընդգրկել է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել: Այդ մասին երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան հայտնել է հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
«Նոր իշխանություններին զգուշացնում եմ, եթե մի քիչ էլ անցնի, կարող է հանկարծ պարզվի, որ ժողովուրդը ոտքի է կանգնել իշխանությունների ինքնապարգևատրումների համար, այլ բան առայժմ չկա»։