«Եթե խորհրդարանը չհաստատի Փաշինյանի պատկերացրած կառուցվածքը, ամեն ինչ զրոյի՞ց են սկսելու». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, երդվեցին ՀՀ նախագահի նստավայրում՝ խոստանալով «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։

Արարողությունը գեղեցիկ էր, բայց անհարթ չանցավ։

Նախ, կառավարության ոչ ամբողջական կազմն էր երդվում՝ մի մասը դեռ չեն նշանակվել, անգամ կառավարության կառուցվածքը դեռ հաստատված չէ, եւ հասկանալի չէ՝ եթե խորհրդարանը, ենթադրենք, չհաստատի Փաշինյանի պատկերացրած կառուցվածքը, ամեն ինչ զրոյի՞ց են սկսելու։

Երեկ նախագահականում ներկա չէր եւ չերդվեց առողջապահության նախարարը՝ նա գործուղման էր…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս