Շահեն Հարությունյանն աշխատանքի է անցել ԱԺ-ում

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում․

«Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ Ազգային Ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ («Իմ Քայլը» դաշինք)։ Երջանիկի հետ միասին ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին։

Չմոռանամ նշել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ լրատվամիջոցներ արդեն իսկ իրենց հասանելի ճանապարհներով իմացել և հոդված էին հրապարակել իմ աշխատանքի ընդունման հետ կապված, այնուամենայնիվ ես չէի հաստատել այդ տեղեկությունը։ Ուստի, այս պահից սկսած այդ տեղեկատվությունը համարեք հաստատված»,- գրել է նա։

Gepostet von Shahen Harutyunyan am Mittwoch, 30. Januar 2019

Տեսանյութեր

Լրահոս