Բաժիններ՝

«Թրամփը վարկաբեկում է մեր երկիրը». Ջոն Քերի

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման խնդրանքով նամակներում պնդում է, որ երկիրը կարող է չդիմանալ 2020 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին: Հունվարի 30-ին այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրող Շոն Հենիթին։

Նա իր կայքում մեջբերումներ է հրապարակել այդ ուղերձներից մեկից:

«Թրամփը, լիովին քամահրելով դիվանագիտությունը, վարկաբեկում է մեր երկիրը համաշխարհային ասպարեզում եւ խարխլում մեր ժողովրդավարության հիմքերը»,- գրում է Քերին:

«Մեր ժողովրդավարական համակարգը կարող է չդիմանալ Դոնալդ Թրամփի (կառավարման) եւս մեկ քառամյա ժամկետի, եւ միակ միջոցը, որով մենք կարող եք դադարեցնել այս ներքին քաոսը, ընտրությունները շահելն է ամբողջ երկրում եւ Սպիտակ տան համար դեմոկրատի ընտրելը 2020 թվականին»,- ընդգծել է նախկին պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031