ԱՄՆ-ում առնվազն հինգ մարդ է մահացել սաստիկ սառնամանիքներից. AP
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում սառնամանիքները՝ ձյան առատ տեղումների զուգակցմամբ, հինգ մարդու մահվան պատճառ են դարձել: Հունվարի 30-ին այս մասին հաղորդել է Associated Press (AP) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ հունվարի 30-ին Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) օդի ջերմաստիճանը հասել է մինուս 33,3 աստիճանի, իսկ հաշվի առնելով քամին՝ 47,2 աստիճանի, Չիկագոյում՝ մինուս 30,6 (քամու հաշվառմամբ՝ 45,6), Միլուոքիում՝ մինուս 28,9 (մինուս 43,9) աստիճանի:
Ինչպես նշվում է FlightAware կայքում, որը հսկում է օդանավերի տեղաշարժումները, հունվարի 30-ին ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում ձյան տեղումներն ու սառնամանիքները հանգեցրել են ավելի քան 2 հազար ավիաչվերթերի չեղարկման եւ մոտավորապես նույն քանակի չվերթերի հետաձգման: Ամենից շատ տուժել է երկու միջազգային օդանավակայան ունեցող Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) օդային հաղորդակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: