Բաժիններ՝

Խուան Գուայդոն գաղտնի հանդիպումներ է անցկացնում Վենեսուելայի զինվորականների հետ

Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչները գաղտնի հանդիպումներ են անցկացրել հանրապետության զինվորականների եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ: Այս մասին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտնել է այն հոդվածում, որը հունվարի 30-ին հրապարակվել է The New York Times թերթի կայքում:

«Մենք գաղտնի հանդիպումներ անցկացրեցինք զինծառայողների եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ,- նշել է Գուայդոն:- Մենք համաներում առաջարկեցինք բոլոր նրանց, ովքեր մեղավոր չեն ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների մեջ»:

«Արդեն 50-ից ավելի պետություններ ինձ ճանաչել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար կամ Ազգային ժողովը՝ օրինական իշխանություն»,- հավաստիացրել է Գուայդոն:

Նա նշել է, որ դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների՝ «հումանիտար ճգնաժամի հետեւանքների մեղմացման» հարցում աջակցություն տրամադրելու խնդրանքով:

«Ես սկսել եմ դեսպանների նշանակման, արտասահմանում արգելափակված ակտիվների որոնման եւ վերադարձման գործընթացը»,- հայտնել Է ընդդիմության առաջնորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031