«Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար: ԵՄ-ի համար կարևոր են այս հարաբերությունները, քանի որ Հայաստանն ապացուցել է, որ քաղաքակրթապես Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է»,- ասաց պատգամավորը:
Թուրքիայի բնակչության թվաքանակը 2017 թվականին հասել է 80,81 միլիոնի: Այդ մասին ասված է երկրի Վիճակագրության ինստիտուտի հաղորդագրության մեջ:
2017թ․ չորրորդ քառորդում Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի եկամտաբերությունը կազմել է 6 մլրդ 109․2 մլն դոլար։ Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 27․7 տոկոսով։
«Հիմնականում ներդրումները մեկ հոգով չեն պայմանավորվում, դա բազմաթիվ բանակցություններ են, և կախված է նրանից, թե այդ շղթայի մեջ փոխադարձ հասկացողությունը մինչև վերջ կգնա՞, թե՞ ոչ: Շատ հնարավոր է, որ սկիզբն ինքն է դրել»:
«Բոլոր դեպքերում, իհարկե, պետք է սպասել պրովոկացիոն գործողությունների: Բայց պետք է ասել, որ այդպիսի քայլերով քաղաքական խնդիրներ լուծելու Ալիևի ռեսուրսն էլ է սպառվում»:
Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ:
ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կարծում է, որ Մոնտենեգրոն ու Սերբիան ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում գրանցել են առաջընթաց:
Դամասկոսի օդանավակայանում Սոչիից ժամանած ինքնաթիռը հրթիռակոծության թիրախ դարձնելը չի բացառվում, որ կապված լինի Սոչիում կայացած հանդիպման հետ:
Իրանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի ոչ նավթային ապրանքների արտահանման ավելացումը խրախուսելու համար:
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են` պայմանավորված Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ:
Արվեստի և գիտության եվրոպացի մոտ 100 գործիչ նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին` կոչ անելով արձագանքել Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքերի կողմից իրականացվող ռազմական գործողությանը :
Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 6-ը, ևս 1 մարդ համարվում է անհայտ կորած:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորման համար միջազգային դերակատարները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 74 տարեկանում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս էդվարդսը:
Սանկտ Պետերբուրգում շուրջ 31 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջերմաէլեկտրակայանում վթարի պատճառով:
Իրաքի զինված ուժերը փետրվարի 3-ին սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու գործընթացը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ ակունքներից եկող, դիսիդենտ Վազգեն Կարախանյանը երեկ «Հրապարակին» տված հարցազրույցում «սենսացիոն» միտք էր հայտնել՝ չի բացառվում, որ Լոնդոնում երկար տարիներ ապրած ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր ձեւավորվող Անվտանգության խորհրդի կազմից Աժ եւ ՀՀ նախագահների բացակայության փաստը հարուցել է նաեւ ՀՀԿ-ական շրջանակների զարմանքը։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
«Հրապարակ» օրաթերը գրում է. «Պարզվում է` ոչ մեկին չնեղացնելու, բոլորի սիրտը շահելու գործընթացը Սերժ Սարգսյանի մոտ ամենալավն է ստացվում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլին սպասվող նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա, իհարկե՝ դրանից առաջ չհայտարարելով, որ «գնում է Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»:
Հունվարի 31-ի առավոտյան խառնարան է գոյացել Ֆրանսիայի Նիս քաղաքի Լիդո լողափին, որը ձգվում է Անգլիական առափնյակի երկայնքով, խառնարանի տրամագիծը 5 մետր է, խորությունը՝ 2 մետր:
Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը վարձույթով սեքս-տիկնիկներ կտրամադրի: