
Ջանքեր չենք խնայի Թեհրանի և Երևանի միջև առևտրաշրջանառությունը խթանելու համար. Իրանի դեսպան

Իրանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի ոչ նավթային ապրանքների արտահանման ավելացումը խրախուսելու համար: Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Սաջադին՝ Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի դեսպանությունը ջանքեր չի խնայի Թեհրանի և Երևանի միջև առևտրաշրջանառությունը խթանելու համար»,- ասել է Սաջադին: Նրա խոսքով, Հայաստանի հետ բոլոր ոլորտներում կապերի զարգացումը կարևոր նշանակություն ունի Իրանի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների խթանման ուղիները:
Իրանցի տնտեսվարողներն առաջարկել են ստեղծել իրանցի գործարարների բարձրագույն խորհուրդ: