Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն նամակ Է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ պահանջելով հակազդել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի «վտանգավոր խաղերին», որոնք, նրա կարծիքով՝ կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի:
ԱՄՆ-ը Վենեսուելայում վարչակարգի փոփոխում չի պահանջում, բայց կարծում է, որ նախագահ Մադուրոյի կամավոր հեռանալը կլիներ ճգնաժամի լուծման ամենապարզ տարբերակը, փետրվարի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Արգենտինայի հայկական Prensa Armenia լրատվական գործակալությունը փորձել է բացահայտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լատինական Ամերիկայի երկրներ նախատեսված այցելությունը չեղարկելու պատճառները:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մուտք ԱՄՆ արգելվել է:
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 2-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին ի պատասխան հինգշաբթի երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի ԱԳ նախարարության Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ, փետրվարի 2-ին մեկնել է Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ խորհրդակցելու հրատապ հարցերի շուրջ:
Ամերիկացի գրող Սթեն Լին, որն ստեղծել է Սարդ-մարդու, Հալքի եւ Իքս մարդկանց մասին պատկերապատումները, հոսպիտալացվել է Լոս Անջելեսում:
2018թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական՝ արդեն երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն էր՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը:
Մինիվենը փետրվարի 2-ի առավոտյան Շանհայում վրաերթի է ենթարկել հետիոտնների բազմությանը, ինչի հետեւանքով տուժել է 17 մարդ:
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Անխել Կաստրո Դիաս Բալարտը, փետրվարի 1-ի առավոտյան ինքնասպան է եղել Կուբայում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում:
Թուրքիայում բացահայտվել է հաքերային հանցախումբ, որն զբաղվել է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնազերծմամբ և վաճառքով:
«Իրատես» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը:
Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային:
Ամերիկյան փորձագիտական շրջանակները գտնում են, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած ռուս օլիգարխների ու քաղաքական գործիչների ցուցակն ու «կրեմլյան զեկույցը կարող է ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, եթե հրապարակվի դրա ամբողջական տարբերակը:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:
Քըրք Քըրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները, որը նոր Սահմանադրությամբ փոխարինելու է Արդարադատության խորհրդին։ Այն անկախ պետական մարմին է, որը կոչված է երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինք»-Արմեն Սարգսյան հանդիպումը տեղի կունենա եկող շաբաթ։ Պատճառը Ծառուկյանի բացակայությունն է Հայաստանից։ Բայց չէ՞ որ 2 օր առաջ եկել էր Գերմանիայից՝ հարցրինք ԲՀԿ-ական մեր աղբյուրին: «Այո, եկել էր, սակայն նորից մեկնեց. այս ընթացքում 2 անգամ եկավ եւ հետ վերադարձավ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձեւական, արարողակարգային կառույցի:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 2017 թվականին ավելի քան 6,2 մլն այցելու է ընդունել:
Նորզելանդական ռազմանավը սաստիկ փոթորկի մեջ է հայտնվել է Հարավային օվկիանոսում:
ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։
Հարավկորեական Փյոնչհանում տեղի է ունեցել Օլիմպիական ավանի բացման արարողությունը, որտեղ բնակվելու են 2018-ի Խաղերի մասնակից թիմերի պատվիրակությունների անդամները:
«Ամերիկյան կառավարությունը փորձում է ֆինանսապես ջլատել Ռուսաստանին, ոչ թե այնտեղ առաջացնել կոնսոլիդացիա, ինչը փորձում են ռուսական կողմից հաստատել»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը հետքայլ է ժողովրդավարությունից:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է վերաբերվում Հայաստանի զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրին: