
ԱՄՆ-ում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս Էդվարդսը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 74 տարեկանում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս էդվարդսը: Այս մասին հայտնում է РБК-ը: Երաժիշտը մահացել է Չիկագոյի հիվանդանոցում, մահվան պատճառը հայտնի չէ:
Դենիս Էդվարդսը Temptations խմբի մենակատարն է եղել 1968-1976 թվականներին, նա 20-րդ դարի երկրորդ կեսի մի շարք հիթերի հեղինակ է: Երաժիշտն իր կոլեգաների հետ 1968-ին Papa was a Rollin’ Stone և 1971-ին Cloud Nine երգերի համար արժանացել է «Գրեմի» մրցանակի: