
Նիսի լողափին 5 մ տրամագծով խառնարան է գոյացել

Հունվարի 31-ի առավոտյան խառնարան է գոյացել Ֆրանսիայի Նիս քաղաքի Լիդո լողափին, որը ձգվում է Անգլիական առափնյակի երկայնքով, խառնարանի տրամագիծը 5 մետր է, խորությունը՝ 2 մետր:
Փետրվարի 1-ին այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մակերեւութային գրունտի փլուզումը, որի հետեւանքով աղահամ ջրով լի ձագար է գոյացել, առաջացել ՝ ստորգետնյա ջրերի պատճառով:
Քաղաքի իշխանությունների խոսքով՝ այդ ճալաքարային լողափին նման ֆենոմեն տեղի է ունենում 10 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ: Հեռուստաալիքի տվյալներով՝ խառնարանի շուրջը սահմանվել է անվտանգության գոտի, ինչից հետո այն լցնելով ծածկվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: