
Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը՝ մարմնավաճառների փոխարեն ռետինե տիկնիկներով

Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը վարձույթով սեքս-տիկնիկներ կտրամադրի: Այս մասին հայտնել է The Local-ը: Հաստատության հաճախորդները կարող են վարձույթով վերցնել երեք տիկնիկներից մեկը: Խաղալիքի մեկժամյա վարձակալումը նրանց վրա կնստի 89 եվրո, երկու ժամվա համար ստիպված կլինեն վճարել 149 եվրո:
Լրացուցիչ վճարելով 19 եվրո՝ կարելի է ստանալ վիրտուալ իրականության սաղավարտ: Հրատարակությունը նշում է, որ հաստատությունը չի հրապարակում իր հասցեն: Հասարակաց տան կայքում նշված է, որ այն գտնվում է Փարիզի 14-րդ մունիցիպալ օկրուգում՝ Սենի ձախ ափին, ստույգ կարելի է իմանալ սոսկ պատվերը վճարելուց հետո: 2016 թվականին Ֆրանսիայում արգելել են սեռական ծառայությունների վարձատրումը, սակայն սեքս-տիկնիկների վարձակալումը չի խախտում օրենքը: