Օսկանյանի «Համախմբում»-ը չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա եւ չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»:

«Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության ընդունմամբ եւ ԱԺ ընտրություններով: Ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնություն, եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում,- ասել է նա՝ հավելելով,- ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաեւ նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձեւավորել նոր մեծամասնություն եւ առաջադրել նախագահի թեկնածու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս