
Ռուսաստանն արտաքսում է 9 երկրների դիվանագետների

Ռուսաստանն արտաքսում է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների: Այսպես, Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Էստոնիայի եւ Ֆինլանդիայի դիվանագիտական աշխատողները պետք է մեկ շաբաթվա ընթացքում լքեն ՌԴ-ի տարածքը: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս որոշումն ընդունվել է որպես ռուս դիվանագետների արտաքսման պատասխան միջոց։
Ռուսաստանն արտաքսում է Իտալիայի՝ երկու, Լեհաստանի՝ չորս դիվանագետների, ինչպես նաեւ Չեխիայի՝ երեք, Ֆինլանդիայի՝ մեկ, Նիդեռլանդների՝ երկու, Լատվիայի՝ մեկ, Լիտվայի՝ երեք, Շվեդիայի՝ մեկ դիվանագետի, ինչպես նաեւ Էստոնիայի ռազմական կցորդին: