
«Տյանգուն-1» չինական տիեզերակայանն արագացրել է անկումը

Գերմանիայի ռադիոտեղորոշման կայանը նկարահանել է չինական ընկնող «Տյանգուն-1» ուղեծրակայանի չվերահսկվող պտույտը, ստացված տեսանյութը Youtube-ի իր էջում հրապարակել է Ֆրանկֆուրտի Բարձրահաճախական ֆիզիկայի եւ ռադիոտեղորոշման տեխնիկայի ինստիտուտը։
«Պտույտի արագությունը մեծացել է վայրկյանում մինչեւ 2,2 աստիճան, ինչը կազմում է իր առանցքի շուրջը մեկ պտույտ 2 րոպե 43 վայրկյանում»,- ասված է տեսագրությանը կից բերված գրառման մեջ:
Նկարահանումը կատարվել է մարտի 27-ին: Դա կայանի առայժմ աշխարհում միակ հրապարակված ռադիոտեղորոշիչ պատկերն է դրա անկումից առաջ, նշված է գրառման մեջ:
Ըստ Եվրոպայի Տիեզերական գործակալության Տիեզերական աղբի վարչության՝ մարտի 28-ի կանխատեսումների՝ չինական կայանը դուրս կգա ուղեծրից եւ Երկրի մթնոլորտ կմտնի մարտի 31-ի առավոտվա եւ ապրիլի 1-ի կեսօրի միջեւ ընկած միջակայքում:
Կայանի բեկորների անկման գոտու մեջ են մտնում Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների տարածքները, բացառությամբ Ղազախստանի, Չինաստանը, Ճապոնիան, ամբողջ Աֆրիկան, Ասիայի, Օվկիանայի երկրները, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Մեքսիկան, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: