«Թուրքական ուժերի կուտակումներն անհնար են այսօր առաջնագծի մոտ». Վովա Վարդանով

«Այն, որ տարբերվում է այսօրվա առաջնագիծը 2016 թվականի գարնանից, դա միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերի կրկնությունն ուղղակի անհնար է. «Եթե առաջներում մեր դիտարկման սարքերը մարդու աչքի հեռավարությունից շատ քիչ էր տարբերվում, հիմա սարքերը թույլ են տալիս մի քանի կիլոմետր դիտարկումներ անել: Թուրքական ուժերի կուտակումներն անհնար են այսօր առաջնագծի մոտ: Թուրքը ստիպված է լինելու իր ուժերը կուտակել 4-10 կիլոմետր հեռու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031