Բաժիններ՝

«Զիմնյայա վիշնյա»-ի սեփականատեր ընկերության ղեկավարը իրեն մեղավոր է համարել հրդեհի զոհերի համար

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում հրդեհի հետևանքով 64 մարդու մահվան համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոգդանովայի դեմ ներկայացվել է մեղադրանք՝ հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան:

Մարտի 31-ին Կեմերովոյի շրջանային դատարանում ընթացող դատական նիստում սեփականատիրոջ նկատմամբ կորոշվի խափանման միջոցը:

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Բոգդանովան իր աշխատակիցներից բազմիցս ստացել է տվյալներ այն մասին, որ հակահրդեհային անվտանգության հակամարգում կան խնդիրներ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել դրանք վերացնելու նպատակով:

Սեփականատիրոջ խոսքով՝ տնօրինությունը անվտանգության աշխատակիցներից որևէ բողոք չի ստացել, սակայն մտադիր է եղել փոխել նրանց: «Գուցե հենց այդ պատճառով էլ վերջին մի քանի ամիսների ընթացքում անվտանգությունը որևէ բանի մասին չի զեկուցել»,- ասել է նա:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առևտրի կենտրոնում մարտի 25-ին բնռկված հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, որոնց շարքում 41-ը երեխաներ են:

Гендиректор компании-собственника ТЦ "Зимняя вишня" Юлия Богданова призналась, что чувствует себя виновной в произошедшем, но отметила, что считала ТЦ безопасным. Видео с заседания суда по избранию меры пресечения

Gepostet von РИА Общество am Samstag, 31. März 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս