Բաժիններ՝

Առնվազն երեք պաղեստինցի է զոհվել, ևս 90-ը՝ տուժել իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում

Առնվազն երեք պաղեստինցի է զոհվել, եւս ավելի քան 90-ը՝ տուժել մարտի 30-ին Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում: Այդ մասին հայտնել է Maan լրատվական պորտալը:

Նրա տվյալներով՝ միջատարածքի երկու բնակիչներ կեսօրից հետո գնդակահարվել են փախստականների Ջաբալիա ճամբարի շրջանում եւ Ռաֆահում:

Լույս մարտի 30-ի գիշերը իսրայելական տանկի կրակով սահմանային արգելապատնեշի մոտ սպանվել է եւս մեկ պաղեստինցի: Ինչպես նշում են պաղեստինյան ԶԼՄ-ները, տուժածների կեսից ավելին հրազենային վերքեր են ստացել: Մարտի 30-ին հազարավոր պաղեստինցիներ են մասնակցել Հողի օրվան նվիրված բողոքի ակցիային, որն անցկացվել է Գազայի հատվածի եւ Իսրայելի միջեւ սահմանի երկայնքով: Նրանք պահանջել են պաղեստինցի փախստականներին վերադարձնել հայրենի հող:

Ավելի վաղ Գազա քաղաքում կազմակերպված բազմամարդ հանրահավաքում ելույթ է ունեցել ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան՝ խոստանալով, որ պաղեստինցիները «չեն զիջի իրենց հողի մի թիզն անգամ»:

«Այսօր մենք վերստին գրում ենք մեր ժողովրդի եւ մեր արդար գործի պատմությունը,-ասել է նա:- Իսկ Թրամփին ու բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են նրա դավադիր գործարքը, ցանկանում ենք ասել, որ մենք երբեք չեն հրաժարվի Երուսաղեմից, մեզ համար չկա որեւէայլընտրանք, բացի Պաղեստինից, եւ չկա ոչ մի այլ որոշում, բացի հայրենի օջախներ վերադառնալուց»:

Ստացվող տեղեկատվության համաձայն, Իսրայելն արդեն ռազմական փակ գոտի է հայտարարել միջատարածքին հարող տարածքները, այդ շրջաններ են փոխադրվում բանակի ու ոստիկանության լրացուցիչ ջոկատներ, սահմանին տեղավորվել են շուրջ հարյուր դիպուկահարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս