Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները միգրանտներից պահանջելու են 5 տարում սոցցանցերից օգտվելու պատմությունը. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պարտավորեցնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարում սոցիալական ցանցերից օգտվելու պատմությունը:

Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտից ստացված տեղեկատվությունը: Այս միջոցը կոչված է ի շահ ազգային անվտանգության խստացնել այն օտարերկրացիների ստուգման համակարգը, որոնք ձգտում են հիմնավորվել ԱՄՆ-ում: Պետդեպարտամենտն այն կարծիքին է, որ նորամուծությունն անմիջականորեն կվերաբերի 15 մլն մարդու:

Կանոնից բացառություն կարվի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց համար: Իշխանությունները մտադիր չեն նորույթն ուժի մեջ դնել անհապաղ: Կտրամադրվի 60-օրյա ժամկետ, որպեսզի վերլուծվի լայն հասարակայնության արձագանքը:

Ինչպես պարզաբանում է հեռուստաընկերությունը, Թրամփի վարչակազմը սոցցանցերում միգրանտների ակտիվությունն ավելի հանգամանորեն ստուգելն անհրաժեշտ է համարում Սան-Բեռնանդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) կատարված ահաբեկչական գործողությունից հետո: Ինչպես պարզվել է ավելի ուշ, ահաբեկիչներից մեկին օրինականորեն ընդունել են ԱՄՆ, թեեւ նա ծայրահեղական հայացքներ է քարոզել սոցիալական ցանցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս