«Կվերադառնամ Բոստոն՝ Թաֆթսի համալսարան՝ որպես այցելու դասախոս». Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Երկար ժամանակ դիվանագիտական գործունեությունից հետո հետաքրքրական է այդ բոլորը կիսել ուսանողների և մասնագետների հետ: Հունվարից ես Լոս Անջելեսում էի, որտեղ հակամարտությունների, ինքնորոշման իրավունքի, բանակցությունների, ինչպես նաև առհասարակ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում դասախոսությունների շարք էի ներկայացնում, որը արդեն գրեթե վերջացրել եմ:

Մինչև Երևան վերադառնալս, Հարվարդի իրավագիտության դպրոցում, «Ինքնորոշումը և միջազգային իրավունքը։ Կոսովո և Լեռնային Ղարաբաղ․ երկու հակամարտությունների պատմությունը» թեմայով ելույթ եմ ունենալու ապրիլի 12-ին:

Առաջիկա աշնանային կիսամյակում կվերադառնամ Բոստոն, որտեղ Թաֆթսի համալսարանում, որպես այցելու դասախոս, կվարեմ դասընթաց՝ «Ինքնորոշման և անջատման քաղաքականությունը» խորագրով։ Ուրախ եմ, որ ինչ-որ ժամանակով վերադառնալու եմ այն համալսարանը, որտեղ սովորել եմ տարիներ առաջ»։

Տեսանյութեր

Լրահոս