Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: ԱԺ-ում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
Իսրայելը միացել է արեւմտյան այն երկրներին, որոնք Սիրիայի իշխանություններին մեղադրում են քիմիական զենքի կիրառման մեջ:
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյային, ինչպես ենթադրվում է, դուրս են գրում հիվանդանոցից:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հայկական հասարակության առաջնահերթ խնդիրներից մեկն է համարում երիտասարդության տրամադրվածությունը:
Air France ավիաընկերության աշխատակիցներն ապրիլի 10-ին ձեռնամուխ են եղել երկօրյա գործադուլի անցկացմանը, որը հերթականն է գործադուլների այն մեծ շարքում, որոնք սկսվել են դեռ անցյալ տարի:
«Հայերեն չի ասե՞լ, մարդը պարզ ասել ա: Խելոք մարդ ա, որ ասել ա, ուրեմն՝ մի բան գիտի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, որ որոշել են կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախազգուշացրել է գլոբալացման պայմաններում մեկուսացման, հովանավորչության եւ օտարացման քաղաքականությունից:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որևէ ձևակերպում չկա:
Աժ-ում քննարկվում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագիրը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Թուրքական բանակը սիրիական Աֆրինից կհեռանա այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամը կկարգավորվի քաղաքական ճանապարհով:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որն առաջին քառօրյան է խորհրդարանական լիարժեք կառավարման անցնելուց հետո:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւն ընտրվել է Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ:
ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 44-ը՝ վնասվածքներ ստացել Թաիլանդի արեւմուտքում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը աշխատանքային միգրանտների էր փոխադրում Մյանմայից:
Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում այցելել Ռուսաստանի Դաշնություն։
Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի շուրջը քվեարկությունը կարող է կայանալ ապրիլի 10-ին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առնվազն մեկ հրթիռային էսկադրային ականակիր է ուղեւորվել Սիրիայի ափեր ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունից հետո, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին:
Առնվազն տարակուսելի էր ընդդիմության որոշ ներկայացուցիչների` մեկ տարի առաջ քաղաքական հարթություն նետած` իշխանության վարչապետի թեկնածուի դեմ պայքարի կոչը, առավել եւս, եթե թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ Նիկոլ Փաշինյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է Քայլոն։ «Լավ է, շատ լավ է. Քայլո՜, ո՞ւր ես»,- ձեն տվեց Նիկոլը։ Հիշեցնենք, որ քայլարշավի հենց առաջին օրվանից նրանց է միացել թափառական մի շուն, որ հավատարմորեն քայլում է նրանց հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջեւ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն:
Մոսկվան արձագանքում է Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին: Ռուսական կողմը խստորեն քննադատում է ԱՄՆ-ի գործողություններն՝ դրանք անվանելով անօրինական և անընդունելի:
«Փաստ» թերթը գրում է. «Դա հաճախորդության թվին պատկանելու հայտարարություն է»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես է բնութագրել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը երեկ մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանը և հայտարարել, որ նա լեգիտիմ նախագահ է:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրերին Հայաստանում է: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ դահլիճը ողջունում էր Արմեն Սարգսյանի մուտքը, ՀՀԿ օդիոզները՝ Սամվել Ալեքսանյան, Արայիկ Գրիգորյան եւ այլն, չէին կողմնորոշվում՝ ծափահարե՞լ, թե՞ ոչ, ինչպե՞ս կընդունի դա Սերժ Սարգսյանը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը բավականին տպավորիչ կլինի. Ազատության հրապարակ հասած «Իմ քայլը» միջոցառմանը միանալու բազում հայտարարություններ կհնչեն, խաղի մեջ կհայտնվեն անսպասելի դեմքեր, այդ թվում` Սեյրան Օհանյանը, եթե «ժողովուրդ» լինի»:
Պերուում Սեչուրա անապատից ոչ հեռու գտնվող Նասկա սարահարթում գիտնականները հայտնաբերվել են նոր պատկերներ ու գեոգլիֆներ: