Բաժիններ՝

4-ամյա երեխան տանն անզգուշաբար ընկել և գլուխը հարվածել է սեղանի անկյունային հատվածին․ պարեկների ու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Գոռ Գաբոյանը, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով ամուսինները:

Վերջինները պարեկներին տեղեկացնում են, որ երեխան տանը անզգուշաբար ընկել է և գլուխը հարվածել սեղանի անկյունային հատվածին ու արնահոսում է և իրենք երեխային տեղափոխում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դ. Նիկողոսյանի ուղեկցութամբ պարեկները երեխային հասցում են նշված բժշկական կենտրոն ու արդեն գործի են անցնում բժիշկները, ովքեր կարողանում են փրկել երեխայի կյանքը:

4-ամյա տղան 1-2 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս