
Պերուում նոր առեղծվածային գեոգլիֆներ են հայտնաբերվել

Պերուում Սեչուրա անապատից ոչ հեռու գտնվող Նասկա սարահարթում գիտնականները հայտնաբերվել են նոր պատկերներ ու գեոգլիֆներ: Այդ մասին հայտնել է National Geographic-ը:
Ընդամենը հետազոտողները հայտնաբերել են 50 պատկեր, այդ թվում՝ մարդաձեւ գեոգլիֆներ, ինչպես նաեւ կենդանիների ու բնական երեւույթների պատկերներ: Գեոգլիֆների մի մասը գտնվում է Պալպա սարահարթում՝ Նասկայից մի քանի տասնյակ կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Գիտնականները գեոգլիֆները գտել են արբանյակային նկարահանումների ու անօդաչուների օգնությամբ:
Ներկայում գիտնականները պարզում են այդ պատկերների ստույգ տարիքը եւ ծագումը: Համարվում է, որ դրանք ստեղծվել են Նասկա մշակույթի ներկայացուցիչների կողմից մեր թվարկության 200-ից մինչեւ 700 թվականն ընկած ժամանակաշրջանում:
Առայժմ գիտնականները չեն կարող ստույգ ասել, թե ինչու էին հին քաղաքակրթություններն ստեղծում հսկայական պատկերներ, որոնք նկատելի էին դառնում թռչնի թռիչքի բարձրությունից: Առավել տարածված վարկածներից մեկն այն է, որ հին մարդիկ այդ կերպ կարող Էին նշաններ տալ այլմոլորակայիններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: