Փաշինյանի քայլերթի ավարտը տպավորիչ է լինելու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը բավականին տպավորիչ կլինի. Ազատության հրապարակ հասած «Իմ քայլը» միջոցառմանը միանալու բազում հայտարարություններ կհնչեն, խաղի մեջ կհայտնվեն անսպասելի դեմքեր, այդ թվում` Սեյրան Օհանյանը, եթե «ժողովուրդ» լինի»:
Բոլորը սպասում են, թե որքան մարդ կհավաքվի, որ «երեւան»: Ավելին, կարծիք կա, որ լուրջ հովանավորներ են կանգնած այդ «սպասման» հետեւում, որոնք պատրաստ են փող չխնայելու:
Ասում են` քաղտեխնոլոգիա է եղել նաեւ Զարուհի Փոստանջյանի, «Հանուն Հայաստան պետության» եւ Նիկոլի շարժման «ընդդիմամարտությունը». ի սկզբանե նրանց հետեւում կանգնածները համաձայնության են եկել, որ Ազատության հրապարակում եւ մեկ շաբաթվա «անիշխանության» ժամանակ այս երեք ուժերը համատեղ են պայքարելու, ունենալով մեկ ֆունկցիա` թույլ չտալ Սերժ Սարգսյանի «վարչապետացումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: