Բաժիններ՝

Առաջիկա մրցապայքարում հաղթելու դեպքում Արման Ծառուկյանը կպայքարի տիտղոսի համար

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը խոսել է Արման Ծառուկյանի և Դեն Հուքերի առաջիկա մենամարտի կարգավիճակի մասին։ Նրա խոսքով՝ այս հանդիպման հաղթողը կդառնա թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքարող հավակնորդ։

«Կդառնա՞ արդյոք Ծառուկյան-Հուքեր մենամարտի հաղթողը տիտղոսի հավակնորդ իր հաջորդ մենամարտում։ Այո, հենց այդպես էլ կլինի», – ասել է Ուայթը UFC 320-ի մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Հուքերի մենամարտը նախատեսված է նոյեմբերի վերջին և կլինի Քաթարում անցկացվող շոուի գլխավոր իրադարձությունը։ Դա UFC լիգայի առաջին մրցաշարը կլինի այդ երկրում։

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի չեմպիոնը վրացի Իլյա Տոպուրիան է:

Արման Ծառուկյանը 2025 թվականին առաջին մենամարտը կանցկացնի հենց այս հանդիպմամբ։ Նրա նախորդ մենամարտում նա հաղթել էր Չարլզ Օլիվեյրային, իսկ հաջորդ՝ 2025-ի հունվարին Իսլամ Մախաչևի դեմ նախատեսված մենամարտը չկայացավ՝ շոուից երկու օր առաջ։

Այդ ժամանակ Ծառուկյանը պատճառ էր բերել մեջքի վնասվածքը, սակայն ավելի ուշ UFC-ի նախագահը նշեց, որ մարտիկը պարզապես չէր կարողացել նորմալ քաշ գցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս