ԱԺ նիստի օրակարգում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու հարցն է (ուղիղ)

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որն առաջին քառօրյան է խորհրդարանական լիարժեք կառավարման անցնելուց հետո: Գրանցվել է 93 պատգամավոր: ԱԺ 6-րդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10 հարց, իսկ ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 6 հարց:

Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 3 ժամ: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկով հարցն ԱԺ ապրիլի 10-ին գումարվող նիստում կքննարկվի առաջինը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30