
Ինդոնեզիայում դպրոցի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի

Ինդոնեզիայում դպրոցի փլուզման հետևանքով զոհվածների թիվը կիրակի օրը հասել է 37-ի, փրկարարները շարունակում են դուրս բերել զոհվածների մարմինները՝ հայտնում է AFP-ը։
Ինդոնեզական Ճավա կղզում բազմահարկ շենքի մի հատված հանկարծակի փլուզվել է երկուշաբթի օրը, երբ աշակերտները հավաքվել էին ցերեկային աղոթքի համար։
«Կիրակի առավոտվա դրությամբ հայտնաբերված տուժածների թիվը կազմել է 141։ 104 մարդ գտնվում է անվտանգ վիճակում, 37-ը՝ զոհվել է», — նշվում է ազգային որոնողափրկարարական գործակալության տնօրեն Յուդհի Բրամանտեի հայտարարությունում։
Ազգային արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչ Բուդի Իրավանը լրագրողներին հայտնել է, որ վերականգնման աշխատանքները ավարտվել են մոտ «60 տոկոսով»՝ հավելելով, որ հույս ունի, թե դրանք շուտով կավարտվեն։
Քննիչները պարզում են փլուզման պատճառները, սակայն մասնագետների կարծիքով, նախնական նշանները վկայում են անորակ կառուցվածքի մասին։ Փրկարարական գործողությունը բարդ է եղել, քանի որ մեկ վայրում առաջացած թրթռումները կարող էին ազդել այլ հատվածների վրա։ Սակայն հինգշաբթի օրը անհետ կորածների ընտանիքները համաձայնել են կիրառել ծանր տեխնիկա՝ այն բանից հետո, երբ ավարտվել է 72-ժամյա «ոսկե շրջանը»՝ փրկության լավագույն հնարավորությունը։