Բաժիններ՝

Թաիլանդում առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 44-ը՝ վիրավորվել ավտոբուսի վթարի հետևանքով

Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 44-ը՝ վնասվածքներ ստացել Թաիլանդի արեւմուտքում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը աշխատանքային միգրանտների էր փոխադրում Մյանմայից: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ վթարը լույս երեքշաբթի գիշերը տեղի է ունեցել Մյանմայի հետ սահմանակից Տակի նահանգում: Ավտոբուսը լեյռնային տեղանքում մեծ արագությամբ դուրս է եկել ճանապարհից եւ գլորվել հինգ մետր խորությամբ ձորը:

28 տուժածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ն կարող էր տեղի ունենալ այն բանի պատճառով, որ վարորդը քնել է ղեկին: Կատարվածի փաստով ոստիկանությունը ստուգում է անցկացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30