«Ամեն բան կախված է իրադարձությունների զարգացումից, մենք մինչև ամսի 17-ը ներառյալ կանգնելու ենք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախ Նիկոլ Փաշինյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է Քայլոն։ «Լավ է, շատ լավ է. Քայլո՜, ո՞ւր ես»,- ձեն տվեց Նիկոլը։ Հիշեցնենք, որ քայլարշավի հենց առաջին օրվանից նրանց է միացել թափառական մի շուն, որ հավատարմորեն քայլում է նրանց հետ: Ապա փորձեցինք ճշտել` իսկապե՞ս ներքին համաձայնություն կա արդեն երեք ուժերի` «Երկիր ծիրանիի», Ճակատի և «ՔՊ»-ի միջև` համատեղ պայքարի շուրջ։

«Այս պահին ճիշտ չէ այդպես ասելը, ընդհանուր հաղորդակցություն միմյանց հետ առկա է, կա պայմանավորվածություն` չխանգարել միմյանց, մնացածն ընթացքում կերևա»:

Ասել էիք` շատ արագ եք ֆիքսելու և՛ հաղթանակը, և՛ պարտությունը. ի՞նչ է դա նշանակում։

«Ամեն բան կախված է իրադարձությունների զարգացումից, բոլոր դեպքերում, մենք մինչև ամսի 17-ը ներառյալ կանգնելու ենք. եթե շատ մարդ հավաքվեց, ինքնին կնշանակի է, որ պետք է շարունակել պայքարը։ Մենք հույս ունենք, որ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը տեղի չի ունենա»:

Համոզվա՞ծ եք, որ ինքն է առաջադրվելու։ «Եթե ինքը չառաջադրվի, նշանակում է` ժողովուրդը կարողացել է իր իշխանությունն իրացնել»: Իսկ կարո՞ղ ենք ֆիքսել, որ «Ելքն» այդպես էլ չի ունենա վարչապետի իր թեկնածուն։ «Ո՛չ, չեք կարող ֆիքսել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս