
Յուլյա Սկրիպալին դուրս են գրում հիվանդանոցից. Sky News

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դստերը՝ Յուլյային, ինչպես ենթադրվում է, դուրս են գրում հիվանդանոցից: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հեռուստաալիքի տվյալներով, Յուլյային «պետք է դուրս գրեին» ապրիլի 9-ին, բայց աղբյուրները չկարողացան հաստատել՝ արդյոք նրան իրոք դուրս են գրել: Սպասվում է, որ այսօր Սկրիպալի բուժող բժիշկները հանդես կգան հայտարարությամբ:
BBC-ի տվյալներով՝ Յուլյային դուրս են գրել նախօրյակին եւ տեղափոխել անվտանգ վայր:
Նշվում է, որ նրա հայրը դեռեւս մնում է հիվանդանոցում, բայց նրա վիճակը «արագորեն լավանում է»: Դրա հետ մեկտեղ հիվանդանոցի ներկայացուցիչները ՌԻԱ Նովոստիին հայտարարել են, որ Յուլյա Սկրիպալի վերաբերյալ նոր տեղեկատվություն չկա: