Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների կատարման շրջանակներում արգելել է ԿԺԴՀ այնպիսի նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք պատրաստելիս:
Ճապոնիայում առնվազն չորս մարդ է տուժել երկրի հարավարեւմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Արգենտինայում հինգ մարդ է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի աղետի հետեւանքով:
Փհենյանը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծմանը վերաբերող հարցերը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իր գլխավորած կոալիցիայի «պատմական հաղթանակի» մասին ապրիլի 8-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի ղեկավար Էմանունել Մակրոնն ապրիլի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվություն կրի իր երկրում մարդու իրավունքների խախտումների համար:
Զանգվածային հրթիռահարված է ապրիլի 9-ին հասցվել Սիրիայի Հոմսի նահանգի T-4 ռազմական օդանավակայանին:
Այօր ժամը 12:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ:
«#ԻմՔայլը մեզ միացավ Պարույր Հայրիկյանը և մի խումբ ԱԻՄ անդամներ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Մտքով տուն». այս խորագիրն էր կրում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության պատրաստած փաստագրական ֆիլմը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասին: Այն եթեր հեռարձակվեց ապրիլի 8-ի երեկոյան:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամերն են: Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ…»:
Նախագահ Թրամփի վարչակազմը գտնում է, որ Չինաստանը պատասխանատու է ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմի համար երկար տարիների անարդար գործունեության պատճառով: Սպիտակ տունը պնդում է, որ ամերիկյան կողմը դեռևս չի ձեռնարկել ոչինչ, սակայն իրավիճակը անընդունելի է:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները կստանձնի ԱԺ կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:
Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցի բացումը պլանավորված է 2020 թվականին:
«Ռուսաստանն իր կողմից անում է հնարավորը, որպեսզի Հայաստանը՝ լինելով պատերազմի մեջ գտնվող երկիր, քիչ հետևանքներ կրի իր վրա, ԱՄՆ-ը փորձում է որոշակի համագործակցություն ունենալ Հայաստանի հետ, մեծ ամերիկյան ներդրումներ կան Հայաստանում»:
Հինգ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ղրիմի հյուսիսում երկաթուղու գծանցի վրա էլեկտրագնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով, հայտնել են Ղրիմի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունում (ՊետԱՊ)։
Գերմանիայի Պադերբորն քաղաքի ավելի քան 26 հազար բնակիչներ են տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման պատճառով, հայտնում է DPA գործակալությունը։
Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարման երրորդ ժամկետի դեմ պայքարելու նպատակով միանգամից 3 տարբեր ուժեր նախատեսում են հաջորդ շաբաթվանից գրեթե նույն օրերին Ազատության հրապարակում միջոցառումներ իրականացնել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքում է Արևելյան Ղութայի Դումա քաղաքում սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները։
Մեծ Բրիտանիայում ապրիլի 6-ին գործողության մեջ է մտել, այսպես կոչված «շաքարի հարկը» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողների համար, որոնք գերազանցում են արտադրանքի մեջ շաքարի պարունակության նորման։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի Marjory Stoneman Douglas դպրոցի աշակերտներին, որտեղ փետրվարի 14-ին գնդակահարեցին 17 մարդու, պարտավորեցրել են կրել թափանցիկ ուսապարկեր:
Չինաստանի Վենլին քաղաքի քաղաքացիական վարչակազմի վարչությունը տարեց մարդկանց վարձատրություն է առաջարկում նրանց աճյունը ծովի վրա ցրելու պայմանագրի կնքման համար։
Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը՝ 77 տոկոսը, համոզված է, որ երկրի առաջատար հեռուստաալիքներն ու թերթերը հորինված լուրեր են տարածում:
Վերջին հինգ տարվա ընթացքում Գերմանիայում արմատական մուսուլմանների թիվն ավելացել է 100 տոկոսով:
«Ռուսաստանը շարունակում է Հայաստանում առաջ տանել իր քաղաքականությունը՝ միևնույն տրամաբանությունից ելնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
2018 թվականին թագավորական ընտանիքին պահելու ծախսերը իսպանացի հարկատուների վրա կնստի 7,89 մլն եվրո, ինչը 0,87 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում:
Թե ինչպե՞ս են համատեղելու այս ուժերը նույն օրերին հրապարակում միջոցառումներ իրականացնելը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում կատակեց. «Կավիճով գծելու ենք, կիսենք հրապարակը»։
Գերմանիայի հարավում գտնվող Մյունստեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևան քով առնվազն երեք հոգի մահացել է, իսկ շուրջ 50 հոգի՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: