«Ինչի՞, Սերժ Սարգսյանը կարա կուսակցությանը չենթարկվի՞, էդ ո՞նց եղավ». Սեյրան Սարոյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը:

«Գիտենք, որ չի լինի ոչ մի բան: Ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում»,- հայտարարեց գեներալը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ եք անելու, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ մուտքերը փակեն, որպեսզի պատգամավորները չկարողանան ներս մտնել, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց.

«Այ մարդ, ոնց որ՝ սաղ, նենց էլ՝ ես: Ա, ո՞վ կարա փակի, ո՞վ ա գալու փակի, ինչի՞ մասին եք խոսում: Էրեխեք մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը, այ տնաշեններ: Ըտենց բան չի կարա լինի, ժողովուրդը չի հելնելու, ժողովրդին խաբել չի լինում, ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է իր ապրելակերպը, իր անվտանգությունը, հերիք ա, էդ ժողովուրդը մեղք ա, հա՞: Ասենք, որ եկան փակին ո՞վ ա գալու վլաստի, Նիկո՞լը, հա՞: Ի՞նչ ա փոխվելու, հենա նորմալ էթում ենք առաջ, էլի: Այ մարդ, ես Նիկոլի դեմ բան չունեմ ասելու, նորմալ տղա ա, իրա գործն ա անում, շուխուր ա, թող անի էլի: Պիտի շուխուր ըլներ չէ՞: Հիմա որ մուզիկ էղնի, թմբուկ-մբուկ չեղնի, տենց կեղնի՞»:

Կարդացեք նաև

Խոսելով Սերժ Սարգսյանի նախկին հայտարարության մասին, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, Ս. Սարոյանն ասաց, որ ժողովրդի ու կուսակցության պահանջ կա. «Ինչի՞, Սերժ Սարգսյանը կարա կուսակցությանը չենթարկվի՞, էդ ո՞նց եղավ: Այսինքն՝ բոլոր կուսակցության անդամները կարան կուսակցության որոշումներին ենթարկվեն, Սերժ Սարգսյանը կարա չենթարկվի՞: Հանրապետականին ժողովուրդն ա չէ՞ ընտրել, դե թող էթային Նիկոլին ընտրեին: Կգա ժամանակ, որ կզգան Նիկոլի կարիքը կա, կարողա Նիկոլին ընտրեն: Հիմա, իհարկե, նրա կարիքը չկա: Անվտանգության խնդիր կա, էն, որ ժողովուրդն ա զգում իրա մաշկի վրա, ոչ մեկ չի կարա զգա, նենց որ, հանգիստ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս