ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է մեկուսացման և պրոտեկցիոնիզմի քաղաքականությունից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախազգուշացրել է գլոբալացման պայմաններում մեկուսացման, հովանավորչության եւ օտարացման քաղաքականությունից:
Ինչպես ապրիլի 10-ին հայտնել է «Սնիհուա» գործակալությունը, այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Բոաոյում (Հարավային Չինաստան) Ասիական տնտեսական համաժողովի (ԱՏՀ) հանգուցային մասի բացման արարողության ժամանակ։
«Ես խորապես համոզված եմ, որ գլոբալացումն ունիվերսալ է եւ որ այն շատ առավելություններ է բերել, ինչպես, օրինակ, ինտեգրացումը տնտեսության եւ առեւտրի բնագավառում»,- հայտարարել է Գուտերիշը՝ հավելելով, որ գլոբալ խնդիրները պահանջում են լուծման գլոբալ բազմակողմանի եղանակներ: Ասիական տնտեսական համաժողովը Հայնանի հարավային նահանգի տարածքում անցկացվում է 2001 թվականից:
Այս անգամ համաժողովին, որն անցկացվում է ապրիլի 8-ից մինչեւ 11-ը, ավելի քան 2 հազար մարդ է մասնակցում աշխարհի 63 երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: