Բաժիններ՝

Մոսկվան ԱՄՆ-ին նախազգուշացրել է Սիրիային հարվածի ծանր հետևանքների մասին

ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Համապատասխան կապուղիներով մենք արդեն ամերիկյան կողմին հայտնել ենք, որ շինծու առիթներով Սիրիայի դեմ ուժային գործողությունները, որտեղ այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով գտնվում են ռուս զինծառայողներ, կարող են հանգեցնել ամենածանր հետեւանքների»,- ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի իրադրությանը նվիրված նիստի ընթացքում:

Դիվանագետն արեւմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել «փոքր-ինչ չափավորել ճուռակային հռետորաբանությունը» եւ դադարեցնել խելացնոր հավակնությունները, որոնք մարտահրավեր են նետում գլոբալ անվտանգությանը: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առճակատման ուղեգիծ են բռնել Մոսկվայի նկատմամբ՝ օգտագործելով այն մեթոդների եւ տոների լայն զինանոցը, որը չի եղել նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս