
Հայրիկյանը դատի տալիս Գագիկ Հարությունյանին և Վարդան Պողոսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:
«Դիմելու եմ գլխավոր դատախազին շատ հստակ պահանջով՝ քաղաքացիների իրավունքները նվազեցնող սահմանադրության նախագիծ պատրաստելու, պատգամավորների անիրազեկությունից օգտվելով՝ դա նրանց պարտադրելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ Հարությունյանին եւ Վարդան Պողոսյանին:
Պատմության մեջ չպետք է մնա, թե ով ինչ կասի, այլ պետք է մնա, թե ինչ էր ասում Պարույր Հայրիկյանը այդ մարդկանց վերաբերյալ»,- թերթի հետ զրույցում նշեց Հայրիկյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: