
Պшտերшզմի սկզբից ի վեր այս գիշեր Լվովի վրա ամենազանգվածային հшրձшկումն է տեղի ունեցել․ կա 4 զnհ․ Ուկրաինայի դատախազություն

Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր այս գիշեր Լվովի վրա ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել։
«Վնասվել են արդյունաբերական և պահեստային օբյեկտներ, ավտոտնակներ, սպասարկման կայան և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Առանձին հրդեհ է բռնկվել գազի պահեստներից մեկում», – հաղորդում են ԶԼՄ-ները։
Լվովի մոտ գտնվող Լապաևկա գյուղում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է ընտանիքի չորս անդամ։ Հարվածը մինչև հիմքը ավերել է նրանց տունը։ Զոհերի թվում են 15-ամյա մի աղջիկ, նրա մայրը, տատիկն ու պապիկը։ Միայն հայրն է ողջ մնացել և այժմ հոսպիտալացված է։ Մահացածը՝ 15-ամյա Անաստասիա Գրիցիվը, տեղական լիցեյի 10-րդ դասարանի աշակերտուհի էր։