«Ուտող-ուրացողը». ինչու Զարուհի Փոստանջյանը ցեխ շպրտեց իրեն «լույս աշխարհ» բերողի վրա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Դա հաճախորդության թվին պատկանելու հայտարարություն է»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես է բնութագրել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը երեկ մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանը և հայտարարել, որ նա լեգիտիմ նախագահ է:
«Դա Սերժ Սարգսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է: Ցավում եմ, որ տվյալ անձը նման հայտարարությամբ է հանդես եկել, քանի որ այն խորհրդարանը, որը ձևավորվել է 2017-ին, անօրինական է և չի կարող առաջադրել կամ ընտրել որևէ մեկին, բացի այդ մինչ, 2017-ը մենք նույն այս օրը անցել ենք 2013 թվականին, 5 տարի առաջ ես եղել եմ Բաղրամյան պողոտայում։ Հարձակվել են մարդկանց վրա, ճնշել են ժողովրդի արդար ցասումը, և Արմեն Սարգսյանը լռել է»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Փոստանջյանի, ովքեր նման հայտարարություն են անում, նրանք բռնակալական համակարգի հաճախորդներն են. «Այդ պաշտոնական հայտարարություն անողները հաճախորդաց ցանկի մեջ են»: Զարմանալի է. Զարուհի Փոստանջյանին «լույս աշխարհ բերեց» Րաֆֆի Հովհաննիսյանը, դարձրեց պատգամավոր ու քաղաքական գործիչ (կարևոր չէ՝ կայացած, թե՝ ոչ), բայց այսօր «ուտող-ուրացողի» նման Զարուհին «ցեխ է շպրտում» նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ:
Սիրուն չի, Զարուհի՛, սիրուն չի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: