Բաժիններ՝

Աման Տուլեևն ընտրվեց Կուզբասի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ

Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւն ընտրվել է Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է մարզխորհրի ապրիլի 10-ի նստաշրջանից:

«Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ է ընտրվել Աման Տուլեեւը»,- ասել է մարզխորհրդի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վալենտինա Իվանչենկոն՝ հրապարակելով գաղտնի քվեարկության արդյունքները, որին մասնակցել են նստաշրջանին ներկա 39 պատգամավորներ:

46 պատգամավորից բաղկացած մարզխորհրդի ներկայիս կազմն աշխատելու է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերը, երբ նշանակված են մարզխորհրդի ընտրությունները:

Տուլեեւի թեկնածությունն առաջադրել էր «Եդինայա Ռոսիյա» խմբակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս