ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ ինքը դեռ բարձր աշխատավարձ չի ստացել, սակայն ոստիկանությունում ընդհանուր առմամբ ոչ պակաս, քան 25 տոկոս ավելացել է ծառայողների աշխատավարձը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարություններին, թե հայերը ահաբեկիչներ են:
«Բազմաթիվ պատճառաբանություններ տրվեցին, թե ինչու պետք է բարձրացվեր աշխատավարձը, բայց ամենաաբսուրդ բանը, որ ասվեց, դա այն է, որ, եթե աշխատավարձերը չբարձրացնեն, ապա իշխանության ներկայացուցիչները կփախնեն մասնավոր սեկտոր: Հետաքրքիր է իմանալ՝ Արարատի մարզպետը ո՞ր մասնավոր սեկտորում է 1.5 մլն դրամ աշխատավարձ ստանալու: Մեր Կառավարության 90 տոկոսը մասնավոր սեկտոր չի գնա, իրենց գիտելիքներն այնտեղ պետք չեն լինի, եթե, իհարկե, ապագա կոռուպցիոն սխեմա չլինի»:
Այն ժամանակ, օրինակ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար դա ԱԺ-ում «խոսելու» թեմա էր, Ֆեյսբուքում աղմուկ բարձրացնելու առիթ, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է. օրենքն է կիրառվում: Միայն թե անհասկանալի է, թե ինչո՞ւ այն ժամանակ սա օրենքի կիրարկում չէր համարվում, իսկ հիմա համարվում է: Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ էր 2016 թվականին սա Նիկոլ Փաշինյանի համար թեմա, իսկ հիմա՝ ոչ:
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»։
Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հավանաբար երեքշաբթի օրը մեղադրանք կառաջադրվի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս պահին նա դեռ ունի կասկածյալի կարգավիճակ:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացրել է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով։
Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, տեղի է ունենում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էր չորս ամբաստանյալ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ ԿԲ-ում աշխատողների աշխատավարձի բարձրացում չեն նախատեսել, փոխարենը՝ նախատեսված է բնականոն աճ՝ 1,9 տոկոսով:
ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
Պենտագոնը կենդանի ուժ եւ զրահատեխնիկա է փոխադրում Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի շրջան:
«Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաեւ, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։
«Եթե դուք եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ապա պետք է շարունակեիք ապրել ձեր բնակարաններում: Շուրջ 387 միլիոն դրամ մենք տալիս ենք, որ Կառավարական առանձնատանն ապրեն Արարատը և Նիկոլը: Ի՞նչ են անում նրանք՝ շարքային քաղաքացու կյանքը բարելավելու համար, ես ոչ մի դրական տեղաշարժ, բան չեմ արձանագրել իմ և իմ շրջապատի կյանքում»:
Հոկտեմբերի 28-ին զանգվածային ուսանողական ցույցեր են տեղի ունենում Բաղդադում եւ Իրաքի մի շարք հարավային քաղաքներում:
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին:
168.am-ի հարցին, թե Թուրքիայի ուղիղ ճնշման հետևանքո՞վ է նման կանոնադրական փոփոխություն առաջացել, թուրքագետը պատասխանեց. «Այս ամեն ինչը, ինչ որ կատարվեց, պետության կողմից չէր, սա ներսից կատարված խնդիր է. չեմ կարծում, որ ինչ-որ թուրք պաշտոնյա այդքան լավ տեղյակ լինի հայ եկեղեցու աշխատաոճի մասին, որ կարողանա այդպիսի նուրբ ձևակերպում այստեղ մտցնել»:
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ Ազգային անվտանգությունում Պետական վերահսկողությունն իր հերթական ստուգումներն է կատարում, և այստեղ տարօրինակ որևէ բան չկա:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:
Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ:
«Մենք Արման Բաբաջանյանին վստահելու կամ չվստահելու խնդիր չունենք, կարծում եմ, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի, եթե անհրաժեշտություն լինի, իսկ անհրաժեշտություն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք գործողություն»:
Ձեր ձեռքերում այսօր կա շատ կարևոր առաքելություն՝ զսպել ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, որը հավատացեք, երբեմն օգտագործվում է որոշ «նեղ» շրջանակի մարդկանց կողմից՝ իրենց անձնական շահերի համար․․․
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը:
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետի ՀՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու փաստաթուղթ է ստորագրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան:
Բաղդադում եւ Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում:
Հնդկաստանի հարավում երրորդ օրն է՝ շարունակվում է երկամյա տղային փրկելու գործողությունը, որը 10 մետր խորություն է ընկել լքված նեղ ջրհորում, տեղեկացնում է BBC-ին:
«Ներկայումս, որպես այդպիսին, ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում ամենաբարձր մակարդակով հանդիպում չի ծրագրվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ու բանակցային գործընթացի բովանդակությանը: