Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում է. Նրան մեղադրա՞նք կառաջադրվի

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հավանաբար երեքշաբթի օրը մեղադրանք կառաջադրվի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս պահին նա դեռ ունի կասկածյալի կարգավիճակ:

«Փաստինֆո»-ն, սակայն, տեղեկացնում է, որ Արա Բաբլոյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, ուր ներկայացել էր իր պաշտպան Արամ Վարդևանյանի հետ:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մարդը կարող է կասկածյալի կարգավիճակ ունենալ մեկ շաբաթ, և այդ ժամանակը լրանում է վաղը: Ըստ այդմ՝ մինչև երեքշաբթի նրան կամ պետք է մեղադրանք առաջադրեն, կամ ըստ էության ներողություն խնդրեն անհանգստություն պատճառելու համար:

Ենթադրվում է, որ Արա Բաբլոյանին, այնուամենայնիվ, մեղադրանք կառաջադրվի, քանի որ այլ պարագայում Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելու տարբերակ չի մնում այլևս:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս