ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիան հայտարարել է սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման մասին։
Ձեր կարծիքով, 120 երկրների կողմից արված հայտարարությունն ընդամենն արժանի է ԱԳՆ ուշացած արձագանքի՞: Առավել ևս, որ Հայաստանն ունենալով դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել այդ, իր կազմով երկրորդը ՄԱԿ-ից հետո, միաջազգային շատ հեղինակավոր կազմակերպության համաժողովին: Ինչու՞: Իսկ ինչպես բացատրել այն փաստը, որ 120 երկրից և ոչ մեկը չհրաժարվեց ստորագրել հակահայկական ձևակերպումների տակ կամ, գոնե, հատուկ կարծիք չհայտնեց: Բա ինչո՞վ էին զբաղված մեր դեսպանությունները, չէի՞ք կանխատեսում, որ Ադրբեջանը գնալու է ցանկացած ստորության, որպեսզի ևս մեկ հարված հասցնի Հայաստանին տեղեկատվական պատերազմում:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե առաջիկայում հնարավոր է՝ նշանակվի ԱԱԾ տնօրեն։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, նոյեմբերի 17-ին Չիլիում հանդիպում կանցկացնեն միջանկյալ առեւտրական գործարք կնքելու համար:
Փոփոխվող խաղի կանոնները, որոշում կայացնելու կամ այն իրագործելու անկարողությունը, վարչարարական տկարությունն այնքան մեծ մասշտաբների են հասել, որ դա շատ ավելի շոշափելի է, քան կոռուպցիայի դեմ պայքարը: Իսկ դրանից վատ բան բիզնեսի համար չկա:
Դատախազությունը «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպման մասին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ: Այդ մասին 168.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:
ՍԴ Դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ նախօրեին իրեն հղված նամակին, թե ինչու չի մասնակցում ՍԴ նիստերին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Al-Jazeera հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք չունի Թեհրանին միակողմանի համաձայնագիր պարտադրել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ։
Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան Իսպանիայի իշխանություններին կոչ է արել համաձայնել տարածաշրջանի ինքնորոշման նոր հանրաքվեի անցկացմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին և ԱԺ աշխատակազմի նախագահի տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը վերաբերվում է այնպես, ինչպես մյուս բոլոր իրավական գործընթացներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Հասարակական կազմակերպությունն իր էությամբ պետք է բաց կառույց լինի և շահագրգռվածություն ցուցաբերի իր գործունեությունը լայնորեն լուսաբանելու համար։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են Արսեն Բաբայանի պաշտպանները։
Սերգեյ Շոյգուն ժամանում է ՀՀ կառավարություն:
«Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանում ընթանում են մեզ համար ոչ տեսանելի, բայց հետաքրքիր պրոցեսներ:
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, կպաշտպաներ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառումը Սիրիայում նրա գործողության ֆոնին, 18 տոկոսը դեմ է արտահայտվել:
«Չեմ կարող ասել, թե այս պահին ինչ որոշում կկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի առնելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը: Մի բան կարող եմ ասել, որ ժամկետի առումով հիմա հնարավոր չէ Վազգեն Մանուկյանին աշխատանքից ազատել։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլին, իսկ ես նկատել եմ, որ Մանուկյանը տարբեր առիթներով բարձրաձայնում է դժգոհությունների մասին, ասում է, որ չի ցանկանում աշխատել, և այլն»,- ասաց նա։
«Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապն օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանն ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում։ Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց․․.»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր Հրայր Թովմասյանն ու դատական իշխանության որոշ ներկայկացուցիչները նախկին իշխանության վերջին բաստիոն են մնացել։
Հոկտեմբերի 29-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 400-ը:
Այսքանով Թովմասյանի հակաիրավական արարքները չեն սահմանափակվել: Ավելորդ չէ նշել, որ նա խաղերի ընթացքում մի քանի անգամ փորձել է ճնշում գործադրել ինձ վրա, թիմի անունից վերջնական պատասխանը ընտրելու ընթացքում, այդ թվում՝գործադրել է ինտելեկտուալ ճնշման եղանակներ, իսկ որոշ հարցերի դեպքում հետին թվով էր հնչեցնում էր ճիշտ պատասխանը:
Եզրափակելով մեր մտահոգությունները, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է և կոչ ենք անում հասարակական-քաղաքական բոլոր կազմակերպություններին և գործիչներին զերծ մնալ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու գայթակցությանը ենթակվելուց։
«Ըստ էության ներկայացվեց ողջ այն գաղափարախոսությունը և ծրագիրը, որը ներկա պահին սեղանին է և որն այս 1.5 տարվա ընթացքում սպասարկվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Որևէ նորություն չկա, բայց պետք է համեմատություն կատարենք, նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետ որևիցե փոփոխություն չկա, շարունակությունն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսիին նշանակել է գործակալության նոր գլխավոր տնօրեն:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերն ընկել է Դորտմունդում թվային տեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովի բացմանն ունեցած ելույթից հետո. նա հոսպիտալացվել է:
Լիբանանում բանկերը 12 օր շարունակ փակ են ամբողջ երկում զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին։
Բնական հրդեհները հանգեցրել են Լոս Անջելեսի մի շարք, այդ թվում՝ շատ հեղինակավոր շրջանների համատարած տարհանման: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) կվերամշակի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալուն նվիրված՝ 50-փենսանոց հուշադրամները՝ Brexit-ի ժամկետը եկող տարվա հունվար հետաձգվելու պատճառով: