Մեկնարկել է Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը. Ուղիղ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, տեղի է ունենում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, որի շրջանակներում ՊՎԾ երկու աշխատակիցներ՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էին:

Կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ, սակայն, բոլորն ազատ են արձակվել:

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես Պետական վերահսկողական ծառայության ղեկավար՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Տեսանյութեր

Լրահոս