Վերջին ամիսների ընթացքում իշխանական տիրույթում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում քաղաքական դաշտի՝ Փաշինյանին «ընդդիմություն» հռչակված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը հնարավոր առիթի դեպքում իշխանությանը «քննադատում» է՝ նրանց կողմից նախատեսվող թեզերը հարմար առիթի կյանքի կոչելու համար։
Իհարկե, ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։
BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ցույց է տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության ողբալի վիճակը։
«Շատ պարզ ձևով ես մի բան պետք է ասեմ իմ անդամ երկրների անունից: Մենք չենք բաժանում, տարանջատում ու անուններով ինչ-որ կոչերով դիմում ԵՄ երկրներին: Սա օգտակար չէ: Դրա համար ես ոչ մեկին չեմ առանձնացնում: ԵՄ սկզբունքն այն է, որ մեզ կոնսենսուս է պետք,- ասաց դեսպանը ու դիմեց մամուլին՝ ասելով,- Եթե տարածում եք սա, դուք փչացնում եք ձեր սեփական շանսերը»:
«Նաիրի Հունանյանի կալանավորման և այդ ամբողջ գործընթացը եղել է այն հատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ: «Մարտի 1»-ի գործով Երկրորդ նախագահը կալանավորված է (ի դեպ, սխալ են ասում՝ «Մարտի 1»-ի գործ, սա «Մարտի 1»-ի գործի ենթաբաժիններից մեկն է), և միգուցե Նաիրի Հունանյանը հույս ունի ինչ-որ քաղաքական առևտրի մեջ մտնել, կամ միգուցե նրան ոմանք հուշել են, որ կարելի է քաղաքական առևտուր սկսել»:
«Այն հիմնավորումը, որ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը պետք է բարձրանա, որ իրենք կոռուպցիայով չզբաղվեն, ինձ չի համոզում: Եթե նայենք պաշտոնյաների կենսագրությունները, կտեսնենք, որ շատերի մոտ սա իրենց առաջին աշխատանքն է, այնպես չէ, որ մեծ վաստակ ունեն, և, որ կոռուպցիայից զերծ մնան, պետք է բարձր աշխատավարձ ստանան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Այո, նախապատրաստվում է նմանատիպ այցելություն: Ժամկետներ չեմ կարող նշել, որովհետև կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չունեմ: Օրակարգը գիտեմ, որ վերաբերում է հայ-ռուսական երկկողմ օրակարգին»,- ասաց Ավետ Ադոնցը նոյեմբերին ՌԴ ԱԳՆ Սերգել Լավրովի հայաստանյան այցի մասին:
«Ես նման ընտրության ձևին դեմ եմ: Ռոմիկն իմ մանկության ընկերն է, մենք անձի դեմ ոչինչ չունենք, տարածքն էլ կապ չունի, ուղղակի ոնց որ ձեր տան մեջ գան, մտնեն, ասեն, որ ձեր տան ղեկավարն այսօրվանից ձեր հայրը չէ, այսինչ մարդն է լինելու, այն դեպքում, երբ երկու պատերազմ անցած տղաներ ունենք, նոր դիրքերից իջած սպաներ ունենք, աստղաբույլ ունենք սպաների, որոնք կարող են ղեկավարել»:
«Եթե «թալանչի» ասելով Մարուքյանը նկատի է ունեցել հարուստ, ինչպես այսօր կասեին, խոշոր սեփականատեր հանդիսացող հանրապետական որոշ պատգամավորների, ապա պետք է իրեն հիշեցնեմ, որ այդ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել, քան ես: Ի դեպ, նրանց մի զգալի մասն արդեն վաղուց Էդմոնի սիրելի վարչապետին սատարողների շարքում են»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիայի դեմ լայնամասշտապ պատժամիջոցներ կիրառել, եթե վերջինը Սիրիայում քրդերի ռազմական գործողությունները վերսկսի:
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
«Սիրիական համաձայնությունները կարևոր են ոչ միայն Սիրիայի, Մերձավոր Արևելքի, այլև հարևան տարածաշրջանների համար»,- այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
Օրեր շարունակ հասարակական քննարկումների թեմա է դարձել «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը:
«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել»:
Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա:
Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են 39 մարդու զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց դիակները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոմսությունում բեռնատարի կցասայլում:
«ՀՔԾ-ն վերածել ես «Նիկոլի». Կարելի է անունը ջնջել, անունը գրել՝ «Նիկոլ»: Որտեղ ձեռք ես տալիս, դարձնում ես առոչինչ»,- ասաց նա և համաձայնեց, որ սկզբում մարդկանց ձերբակալում են, հետո մտածում՝ ինչի համար:
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին:
«Հարցնում են՝ ի՞նչ է՝ հիմա ավելի վա՞տ է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ, չէ վատ չէ, նույնն է». մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հայաստանը մտել է իրավական նոր՝ ռեպրեսիվ իրականություն և շատ սուր է կանգնած դիմադրության և դրա հաղթահարման խնդիրը: Առկա և սպասվելիք մարտահրավերներն ու լուծումները օրերս «Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների կողմից համատեղ կազմակերպած քննարկման հիմնական օրակարգն էր:
Եվրամիության անդամ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում երրորդ անգամ չեն կարողացել համաձայնեցնել Լոնդոնի խնդրանքով հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի նոր հետաձգումը:
168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ փաստաթուղթ կամ նամակ և պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, 168.am-ի տեղեկություններով, այսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը:
Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 26-ը:
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում:
Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում առևտրի և տնտեսական համագործակցության համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպիսի՞ն է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը: