Դրանք վտանգ են ներկայացնում. Մնացականյանը՝ Չավուշօղլուի հայտարարությունների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարություններին, թե հայերը ահաբեկիչներ են: Նախարար Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի նման տոնայնությունը, դիրքորոշումը նորություն չէ:

«Այդպիսի հայտարարություններ տարբեր առիթներով, այլ ձևակերպումներով լսել ենք: Դրանք իրենցից վտանգ են ներկայացնում: Դա լուրջ խնդիր է: Դուք գիտեք մեր դիրքորոշումը երկու երկրների հարաբերությունների մասով: Մենք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունն առանց նախապայմանների, սակայն նման դիրքորոշմամբ… դա դատապարտելի է, անընդունելի է ու արտահայտում է խորքային մտավախություն Հայաստանի համար վտանգ ներկայացնելու առումով, Թուրքիայի կողմից: Այն տեսակետներն, ինչ արտահայտվել են, դատապարտելի են»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս