Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:
Մենք արդեն գրել ենք, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող Եվրոպայի խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Հայաստան:
Ասում են, թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում:
92 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի փախստականների գործերի նախկին գերագույն կոմիսար Սադակո Օգատա:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի աճյունը, որը վնասազերծվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայում անցկացված ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հանձնվել է ծովին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատներն այս շաբաթ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քվեարկությանը կդնեն հետաքննության բանաձեւն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ:
Արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներն ու Հրայր Թովմասյանի հրաժարականի պարտադրանքն է, որը նախաձեռնել են իշխանությունները։
Վազգեն Մանուկյանը մեր կենդանի պատմությունն է, և իր հաջողություններով և սխալներով հանդերձ, նրա լավագույն քաղաքական գործիչներից մեկը։ Նրա հետևում կան իրական հաղթանակներ, կան նաև հիասթափություններ, բայց չկա ոչ հայի արյուն, ոչ թալան, ոչ օտարին ծառայություն։
Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով:
Եթե դա իր նախաձեռնությունն է՝ մի մարդու, որին ոչ ճանաչում եմ եւ որեւիցե բան կարող եմ ասել, բայց սա ուղղակի ծիծաղելի է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն պաշտոնից հեռացնելու վարչապետին ուղղված դիմումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ քաղաքագետի՝ ոչնչացրել է ընդդիմադիր Նիկոլին. «Թքել, անցել է այդ ամեն ինչի վրայով: Հիմա նա ամեն ինչ անում է նույն ձևով, նույն սկզբունքներով, ինչը որ քննադատում էր, շատ տեղերում էլ գերազանցել է այն մարդկանց, ում քննադատում էր: Այս տեսակետից ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան այլևս գոյություն չունի: Ի դեպ, իշխանափոխություն իրականացնող Նիկոլ Փաշինյան էլ գոյություն չունի, այսօր մենք արդեն ունենք բռնապետությունից 5 պակաս մի իրավիճակ»:
«Ցավոք սրտի, շատ կանխատեսելի գործընթաց էր, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության փուլերից որևէ մեկի ընթացքում անպայմանորեն խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի այս կամ այն եղանակի մասին: Այս բանաձևը նույնպես բացառություն չէ»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման և քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևին:
Երեկ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի գրառումներից պարզ դարձավ, որ ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Նրանք նաև ընդգծում էին, որ Ս. Սարգսյանը Եռաբլուր է այցելել՝ առանց տեսախցիկների ու լրատվամիջոցների: Եվ, եթե չլինեին ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները, ովքեր նրան հանդիպել էին Եռաբլուրում, թերևս շատ քչերը կարող էին իմանալ այդ մասին:
Չինաստանում 67-ամյա կինն աղջիկ է ծնել 2,6 կիլոգրամ քաշով:
«Արա Բաբլոյանը որևէ կապ չունի ոչ իշխանության յուրացման, ոչ էլ պաշտոնեական կեղծիք կատարելու հետ: Նա փաստաթուղթ չի կեղծել, բռնությամբ կամ այլ խախտումով էլ չի տիրացել ո՛չ պետական իշխանության ճյուղերից որևէ մեկին, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի լիազորություններին: Նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- ասել է պաշտպանը:
Քաղաքական և քաղաքականամերձ շրջանակների համար, արդեն քանի օր է, թիվ 1 խնդիրն Արսեն Բաբայանի ձերբակալությունն է։ Սա ակնհայտ, բայցև զարմանալի փաստ է, քանի որ կարծես թե հեղափոխությունը նրա համար չէինք արել, որ Արսեն Բաբայանը ձերբակալվեր, այլ նրա համար, որ լավ ապրենք:
«Մեր դիվանագիտական շահը սպասարկող գլխավոր անձնավորությունը չի կարողանում ճնշումների դիմանալ, հարվածներ պահել, այսինքն՝ մի քիչ կոպիտ տոնով լրագրողը հարց է տալիս, Զոհրաբ Մնացականյանը խառնվում է իրար»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների թիմը:
«Պետք է իմանանք, որ արտգործնախարարի պաշտոնն արտաքին քաղաքականության մեջ գրեթե գեներալի պաշտոն է. սովորաբար արտգործնախարարից պետք է սարսափեն։ Ընդհանրապես մեր արտաքին քաղաքականությունը և արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է լինեն ագրեսիվ, ինչը ես ընդհանրապես չեմ տեսնում»։
Ես կմնամ այս երկրում և կպայքարեմ մինչև վերջ. Արա Բաբլոյան:
Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացրել է բացասական զեկույց:
«Մենք միշտ առաջարկել ենք շուկայական ձեռնտու գին ՀՀ-ի շուկայի համար, իսկ այս տարի նույնիսկ առաջարկել ենք գործարան կառուցել «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում»:
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի այդ ապուշությունը: Կներեք՝ կատարյալ ապուշությունը: ԱԱԾ տարածածը մի բանի մասին է. Հրայր Թովմասյանը սուրբ է: Հրայրին սրբադասել է պետք, որովհետև միլիոնավոր դոլարների հասնող շարժը պրպտելով ու քրքրելով՝ փաստացի փորձում են նրա վրա կարել 1000 դոլարի հասնող տախտակի գործ:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այսպես ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Այն, ինչ տեղի ունեցավ 20 տարի առաջ Երևանում, դասական ողբերգություն էր, որի հետևանքով բառացիորեն գլխատվեց Հայաստան պետությունը, և որի պտուղները քաղում ենք տևական ժամանակ։ Սակայն ՀՀ այսօրվա իշխանություններն ու իր մերձակա սեկտորը մի այլ ոգևորվածություն է ցուցաբերում այս հարցի շուրջ՝ պարբերաբար առաջ քաշելով ցնդաբանություն հիշեցնող և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող մեկնաբանություններ։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էին չորս ամբաստանյալը:
«Թափանցիկությունը ենթադրում է, որ հասարակությունը պետք է տեղյակ լիներ, թե որ նախարարներն են արդյունավետ կառավարել իրենց միջոցները, և արդյո՞ք խնայողությունները եղել են ի հաշիվ նպատակների թերակատարման: Հակառակ դեպքում ստացվում է, որ գործ չանելով՝ կարելի է գումար տնտեսել և պարգևատրում ստանալ»:
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):