ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցում դեռ հստակություն չկա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը ՀԱՊԿ-ում դեռ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման սկզբունքների և ժամկետների հստակության մասին հարցին:
Տիգրան Բալայանն ասաց, որ հստակություն դեռ չկա: Նրա խոսքով, քննարկումները դեռ շարունակվում են, խորհրդակցությունը տարբեր մակարդակներով` թե երկկողմ, թե բազմակողմ ուղղություններով շարունակվում է: «Հստակություն ժամկետների և փոփոխման այլ սկզբունքների վերաբերյալ դեռ չկա»,- ասաց նա