
Դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվում է. ով է հաջորդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` նրան ետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել:
«Դեսպանների նշանակումը եւ հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգային ընթացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչեւ այդ հրամանագրի հրապարակումը, որեւէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա: Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: