
Քանի հոգի է հեռացել ՀՀԿ-ից թավշյա հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»

«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը: Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր:
«Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6 հազար 400 մարդ»,- հավելեց նա:
Ի դեպ, 6 հազար 400 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը: Երեւույթը ֆլեշմոբ էր հիշեցնում:
Շատերն էլ այս ընթացքում ուղղակի դադարեցրել են իրենց կուսակցական գործունեությունը, առանց այդ մասին տեղյակ պահելու: Այնպես որ, երբեմնի իշխանական կուսակցությունը, որ մեծ թվով անդամներ հավաքագրել էր նաեւ վարչական ռեսուրսի շնորհիվ, տխուր փաստի առաջ է կանգնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: