Թուրքիայի տեխնոլոգիայի հարցերով հիմնադրամի պատվիրակության ղեկավար Սելչուք Բայրաքթարը հայտարարել է, որ հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մշակմամբ Թուրքիան առաջնակարգ տեղեր է զբաղեցնում համաշխարհային մակարդակով:
«Այն պահից սկսած, երբ քաղաքական օրակարգ դարձավ բարիկադները քանդելու խնդիրը, կարծես թե գործող իշխանությունը շատ ավելի հանդուրժող է դառնում՝ և՛ կադրային առումով, և՛ անցյալի գնահատման առումով»։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, որի ընթացքում քննարկվել է Ընտրական օրենսգիրքը։
Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականը հետաձգելու վերաբերյալ որոշումը ճիշտ էր, բայց իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պարագայում Նիկոլ Փաշինյանը նույն կերպ չվարվեց:
ԱՄՆ-ի առեւտրական պատերազմը, որը սանձազերծել է այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, համաշխարհային տնտեսությանը կզրկի 1,52 տրիլիոն դոլարից, ընդ որում դրանից առավել մեծ վնասը երկարաժամկետ հեռանկարում կկրի հենց ԱՄՆ-ը:
Հայաստանի Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման արդյունքում որոշակի հարցերի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ իր հրաժարականին հաջորդող 14 օրերի ընթացքում Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին շրջափուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ կապված իր ակնկալիքների մասին Ադրբեջանն արդեն հայտնել է՝ հանձին Իլհամ Ալիևի։ Նա համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ղեկավարությունը և անձամբ Ն. Փաշինյանը կհասկանան, որ պետք է հայկական ուժերը դուրս բերեն ազատագրված տարածքներից և դրանով խաղաղություն հաստատեն տարածաշրջանում։ Պետք է նեղացնեմ Ալիևին, ասելով, որ նման բան չի լինելու»:
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթանաժողովում չեն կարողանա համաձայնության հասնել հանրակցության կազմից թագավորության դուրս գալու շուրջ:
«Ի պատիվ վարչապետի՝ պետք է ասեմ, որ իր յուրահատուկ փաթեթավորմամբ նա ընդունեց, որ ՀՀԿ-ական պատգամավորների վրա եղել են ճնշումներ՝ այդ ճնշումները վերագրելով ժողովրդին, բայց չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի Ֆիննախին սրա համար։
168.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով «Սասնա ծռերի»՝ Արցախ նախատեսվող այցին, ասաց, որ Արցախ մեկնելուց առաջ «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը պետք է դիմի Արցախի իշխանություններին։
Նորությունների սաուդյան գործակալությունը (SPA) չի նշել, թե Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդյոք կորած լրագրող Ջամալ Հաշքաջիի շուրջ ստեղծված իրադրությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզ կայցելի նոյեմբերի 11-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նախընտրել է զգուշավորություն դրսեւորել իրեն փոխարինողի ընտրության հարցում։
ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2018 ֆինանսական տարում աճել է 17 տոկոսով եւ հասել 779 միլիարդ դոլարի նշագծին:
Մարոկոյում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս շուրջ 90-ը տուժել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:
Արարատ Միրզոյանը հանդիպում է խորհրդարանական խմբակցությունների հետ:
ՊԵԿ-ը սեպտեմբերի վերջի դրությամբ տարբեր ընկերությունների կողմից 26-28 հազար աշխատանքի ընդունման հայտ է ստացել. այսինքն՝ այդքան աշխատակիցներ աշխատանքի են ընդունվել տարբեր ձեռնարկություններում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Կոնկրետ հարց եմ տալիս՝ այս ընթացքում գնաճ կա՞, թե՞ ոչ. կա։ Միսը քանի՞ տոկոսով է թանկացել, քանի՞ աշխատատեղ է բացել, քանի՞ ներդրում է բերել, ժողովրդի մատից ի՞նչ փուշ է հանել։ Խոսում է հայ-ռուսական հարաբերություններից, ի՞նչ ես արել, մեր բերածի 15-20 տոկոսի չափով զենք բեր Հայաստան, Հայաստանի բանակն ուժեղացրու, նոր կխոսես»։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի կապակցությամբ։
Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն։ «Որպես վկա հրավիրվել է, բայց հետո ինչ է եղել իր կարգավիճակը, ճիշտն ասած, դեռևս չեմ հարցրել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Հակամարտությունների մարդասիրական կողմը պետք է պաշտոնյաների ուշադրության կենտրոնում լինի»,- այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության մարդասիրական կողմին: